Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ապրիլի 5-ին բերման են ենթարկել 20-ամյա Հրանտ Ե.-ին, 18-ամյա Սեւադա Բ.-ին, 21-ամյա Խաչատուր Ս.-ին, 21-ամյա Տիգրան Թ.-ին, 19-ամյա Արտակ Շ.-ին եւ 21-ամյա Ժոզեֆ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկելիս Հրանտ Ե.-ն իր բաճկոնի գրպանից փորձել է նետել մոտը եղած թղթյա փաթեթը, ինչը  նկատվել եւ կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Պարզվել է, որ փաթեթում առկա է մոտ 0,6 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված: Սեւադա Բ.-ն նույնպես փորձել է նետել մոտը եղած պոլիէթիլենե տոպրակը, ինչը եւս կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Պարզվել է, որ նշված տոպրակում առկա է մոտ 1,2 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: