ՀՅԴ-ն կոչ է անում Հայաստանի Ազգային Ժողովին Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին շնորհակալական ուղերձ հղել բոլոր այն խորհրդարաններին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի Ազգային Ժողովը պետք է կարճ ժամկետում ճանաչի պոնտական հույների, ասորիների ցեղասպանությունները, քանի որ այդ ժողովուրդները, եւս տանջվելով թուրքերից, ներկայումս ակտիվորեն աջակցում են հայկական լոբբիին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Թուրքիային մենք պետք է հիշեցնենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն չի հակասում նրա շահերին, այլեւ բխում է դրանցից»,- ամփոփել է պատգամավորը:





























