Անգլո-նիդեռլանդական Unilever կոնցեռնը մտադիր է վերանայել իր թեյային բիզնեսը: Մասնավորապես, դա վերաբերում PG Tips եւ Lipton բրենդներին, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ընկերությունը նշել է, որ զարգացած շուկաներում ավանդական սեւ թեյի պահանջարկն ընկել է սպառողների նախապատվությունների փոփոխության պատճառով: Գնորդները դադարել են սիրել սովորական թեյը, նրանք նախապատվություն են տալիս բուսական խառնուրդներին:
Unilever-ը կենցաղային քիմիայի ապրանքների եւ սննդամթերքի շուկայում համաշխարհային առաջատարներից մեկն է: Այն ներառում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Glorix, Domestos, Cif, Dove, Sunsilk, Timotei, Rexona, ինչպես նաեւ Calve եւ Lipton: 2015 թվականին ընկերությունը հայտարարել է Lipton, Brooke Bond ապրանքանիշների գնի քառորդ անգամ մեծացման մասին՝ այսպիով ցանկանալով հատուցել գնման ծախսերի մեծացումը:





























