Մեծ Բրիտանիայի անգլիական Վուսթերշիր կոմսությունում աշխատողը շինհրապարակում պատահաբար գտել է գինու հին շշեր, որոնք գնահատվում են 20 հազար ֆունտ սթերլինգ, հայտնում է Daily Mail-ը:
Էքսկավատորավարը XVII դարի գանձը հայտնաբերել է անցյալ տարվա նոյեմբերին, երբ հիմքի տակ խրամատ էր փորում: Նա հողի մեջ նկատել է գինու 7 ապակե շիշ՝ Քովենթրի կոմսերի զինանշանով: Փորձագետների գնահատմամբ՝ ոսկու փոշով ծածկված 20-սանտիմետրանոց անոթները պատրաստվել են Անգլիայի Կառլ II թագավորի տիրակալության տարիներին:
Ենթադրվում է, որ շշերը պատրաստվել են Ջորջ Վիլյերսի համար՝ Բեքինգեմի երկրորդ դուքս եւ Քովենթրիի երկրորդ կոմս, որն ապրել է Վուսթերշիրի կալվածքում:
Աճուրդի մասնագետ Ալան Բլեյքմանի խոսքով՝ 1600-ական թվականների վերջին գինու սեփական զինանշանով ոսկե շշեր կարող էր ունենալ միայն անչափ հարուստ մարդը: Նշվում է, որ Վիլյերսը հետաքրքրվում էր ապակեգործությամբ եւ երեք ապակու գործարան ուներ:
Շշերը աճուրդի կդրվեն փետրվարի 2-ին:




























