Չնայած նրան, որ Երեւանում 2019 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին օդում փոշու կոնցենտրացիան էապես աճել է, մեկ տարվա համար միջին ցուցանիշները չեն գերազանցել թույլատրելի նորման: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Երեւանը՝ ի տարբերություն աշխարհի մի շարք այլ խոշոր քաղաքների, լավ ցուցանիշներ ունի, ինչը կապված է խոշոր արտադրական կարողությունների բացակայման եւ նրա հետ, որ վարորդները որպես վառելիք հիմնականում գազ են օգտագործում: Բացի այդ, ձեռնարկություններում պարբերաբար ստուգումներ են անցկացվում: Այդ ամենը դրական է ազդում քաղաքի էկոլոգիայի վրա»,- ասաց նա:
Նախարարը նշեց հաշվարկի նոր մեթոդների ներդրման հարցով կառավարության որոշման կարեւորությունը, քանի որ մինչ այդ առկա մեթոդներն օգտագորվծում են դեռեւս 1989 թվականից եւ արդեն հնացել են:
Նշենք, որ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Երեւանում 2019 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին օդում փոշու կոնցենտրացիան 1,5 անգամ գերազանցել է նախորդ 3 ամիսների ցուցանիշները:




























