Բրիտանական Քենթրբերի եւ Յորք կոմսությունների արքեպիսկոպոսները հանրային ներողություն են խնդրել ավելի վաղ կատարած հայտարարության համար, որում սեքսը համարվել է ընդունելի միայն օրինական ամուսնության մեջ գտնվող տղամարդու եւ կնոջ համար, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով BBC News-ին:

Անգլիայի Եկեղեցու ներկայացուցիչներն ընդգծել են, որ նրանք շատ ցավում են այն մարդկանց համար, որոնց վիրավորել է այդպիսի ձեւակերպումը, եւ խոստովանել, որ այդ խոսքերը «խափանել են հավատացյալների մի մասի վստահությունը»: Անցած շաբաթ հրապարակված եկեղեցու ուղերձում ասվում է, որ պաշտոնական հետերոսեքսուալ ամուսնությունից դուրս սեքսը չի համապատասխանում Աստծո կողմից մարդու կոչմանը:

Ուղերձն արձագանքն էր այն բանի, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները թույլատրել են տղամարդկանց եւ կանանց քաղաքացիական զուգընկերներ դառնալ. ավելի վաղ այդ հնարավորությունը բաց էր միայն միասեռական զուգերի համար: Խոսելով այդպիսի զուգընկերության մասին՝ հոգեւորականներն ընդգծել են. «Անհրաժեշտ է ամրապնդել սեռական կողմից զուրկ հավատարիմ ընկերության արժեքը»:

Այդ խոսքերն առաջացրել են վրդովմունք ԼԳԲՏ ակտիվիստների շրջանում, որոնք մասնակի առնչվում են եկեղեցուն. ընդդեմ այդ կարծիքի կոլեկտիվ նամակը ստորագրել է երեք հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ հոգեւորականներ: Ակտիվիստները համարում են, որ ներղությունը բավարար չէ, եւ պահանջում հետ կանչել ուղերձը:

2019 թվականի սեպտեմբերին ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ քրիստոնեությունը, իսլամն ու հուդայականությունը համամիտ են, որ «արտամուսնական կապերը զրկում են մարդկանց երջանկությունից, որը պատրաստված է Արարչի կողմից»: Այդկերպ նա արձագանքել է ռուս մահմեդականների բազմակնությունն օրինականացնելու առաջարկին: