Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Յորքշիր կոմսությունում ոստիկանությունը հայտնաբերել ե Բացարձակ իշխանության մատանին: Այդ մասին նշված է ոստիկանության ֆեյսբուքյան էջում, հաղորդում է Gazeta-ն:

Ոստիկանության աշխատակիցները դիմել են օգտատերերին՝ խնդրելով օգնել մատանու տիրոջը որոնելու հարցում:

Նշվում է, որ այն հայտնաբերվել է 2019 թվականի փետրվարին Յորքում տնից կողոպտած իրերի հետ:

Բացարձակ իշխանության մատանին հիշատակվել է անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» գրքում:

Նշվում է, որ Յորքշիրը, որտեղ հայտնաբերվել է զարդը, հնչում է գրեթե ինչես Շիր՝ գրքից հոբիթների երկիր: Դեռ ավելին, Յորքշիրը «Մատանու եղբայրություն» եռապատման առաջին ֆիլմում Բորոմիրին մարմնավորած Շոն Բինի հայրենիքն է:

Մի քանի օգտատերեր խորհուրդ են տվել զարդի սեփականատիրոջը որոնելու հարցում. անհրաժեշտ է պարզապես կրել մատանին, եւ այդ ժամանակ նա ինքը ձեր կհայտնաբերի: