Հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ապրիլի 16-ին հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Գյումրի քաղաքի բնակարաններից մեկից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 8-ամյա Ռաֆայել եւ 1-ամյա Վալերի Թ.-երը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, երեխաները թունավորվել են ջեռուցման կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքի հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են:





























