Մտքի և գաղափարների համազգային մոբիլիզացիա պետք է հայտարարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Արցախի հիմնահարցի միակ լուծումը

Հայաստանի տնտեսության կայուն և շարունակական զարգացումը համազգային կապիտալի ներգրավմամբ:

Հայկական կապիտալի մեծությունը տարբեր հաշվարկներով շուրջ 400 միլիարդի է հասնում...

Հայաստանակենտրոն բիզնես գաղափարների հստակ ձևակերպումները ի վիճակի են ներգրավելու այդ կապիտալի զգալի չափաբաժինը: Մոնոպոլիաների բացառումը և արդար մրցակցության ձևավորումն առաջին քայլերը պետք է դիտարկվեն: Հայ մտքի հանճարներն աշխարհի բոլոր ծիրերում մարտահրավեր պետք է նետեն հզորագույն տնտեսական կենտրոններին: Մտքի և գաղափարների համազգային մոբիլիզացիա պետք է հայտարարել: Ապագա հայաստանի տեսլականում յուրաքանչյուր հայ իր ապրելու իմաստը պետք է ձևակերպի և իր տան հատակագիծը պետք է սրտում ունենա: Բոլոր հայերի Հայաստանը պետք է կառուցենք:

Առանց հզոր Հայաստանի չկա Արցախ և առանց Արցախի՝չկա Հայաստան...

Հայեր. հզորացնենք, շենացնենք, ուժ տանք Հայաստանին

ուժն է ծնում իրավունք...»,-գրել է նա