ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 8-ին կայացած վերջին հանրահավաքում ՀՀ իշխանության առջեւ երեք պահանջ էր դրել` քաղբատնարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում: Տեր-Պետրոսյանն ընդգծել էր, որ սրանք պետք է կատարված լինեն մինչեւ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը, այսինքն` ապրիլի 28-ը: Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ուժային կառույցների պատասխանատուներին եւ դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին` նրանց հրահանգելով նոր թափ եւ ընդգծված ակտիվացում հաղորդել մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

«Մենք համարում ենք, որ մարտի 1-ի տասը զոհերի բացահայտման պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

Այսինքն` ապրիլի 28-ը «վերջնական ջրբաժանի օր» չի՞ լինի` թերթի հարցին ՀԱԿ համակարգողն արձագանքել է. «Մենք հստակ հայտարարել ենք, որ ապրիլի 28-ն պետք է երեք պահանջը կատարված լինի, որպեսզի երկխոսության սկզբնավորման հիմք դրվի»: