Մարտի 1-ին, ժամը 00.10-ին, Երեւանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ մեքենան բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:

Վրաերթի ենթարկված Վլադիմիր Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։