Փետրվարի 29-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել երեք մանկահասակ երեխաներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին երեխաների տատը հայտնել է, որ թոռնիկները թունավորվել են լոգարանում՝ գազի արտահոսքի հետեւանքով:

Նախապատրաստվում են նյութեր: