«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 1-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Այս մասին գրված է նախաձեռնության Ֆեյսբուքի էջում։
«Հրապարակը» հայտնել է, որ մարտի 31֊ին հրապարակված հոդվածներից մեկից հետո ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել օրաթերթի դեմ. «Հիմա եկել է իշխանության «ոսկե դարը», երբ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ կարող են նաեւ ֆինանսական մեծ տուգանքներ դնել մեզ վրա։ Երեկ տեղեկացանք, որ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել մեր մի լուրի առիթով», նախաձեռնությանը հայտնել են Հրապարակից։
BBC֊ին հոդված է հրապարակել, որում, ըստ Մեդիա պաշտպանի նշել է այն բոլոր պետություններին, որոնք ըստ պարբերականի, օգտագործել են կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակն ընդդիմադիրների դեմ քայլեր ձեռնարկելու համար։ Հայաստանն այդ պետությունների շարքում է։ Ցանկում են նաև Ադրբեջանը,Ղրղզստանը, Բելառուսը, Թուրքիան, Հունգարիան, Չինաստանը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 1-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել:



























