Ահավոր վիճակում եմ հայտնվել, ոչ սնունդ ունեմ, ոչ տարրական պայմաններ, ոչ ջուր, ստիպված գնում եմ Արտաշատի հին աշխատող աշխատողներից մեկի տուն, խնդրում եմ, որ լողանամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատ քաղաքի բնակիչ Լուիզա Խլխաթյանը։
«42 տարեկան եմ, ամուսինս մահացել է, երեխաներ չունեմ, միայնակ ապրում եմ Արարատ քաղաքի հին երաժշտական դպրոցի 7 քմ. սենյակում։ Ոչինչ չունեմ, անգամ լոգարան չկա։ Շենքում ոչ գազ կա, ոչ ջուր։ Շենքում 5 ընտանիք են ապրում 5–ն էլ շատ վատ պայմաններով»,– ասաց նա։
Լուիզայի խոսքով՝ նախկինում Երեւանում են ապրել, տունը վաճառել են, որ տեղափոխվեն Արարատ, բայց գումարը վճարելուց հետո, պարզվել է, որ սեփականատերը չի եղել։
«Արդեն 10 տարի է այս պայմաններում եմ ապրում։ Մեզ խաբեց այդ կինը, գումարները վերցրեց։ Ոստիկանությունն էլ ամբողջ գումարը չկարողացավ հետ վերցնի, շատ քիչ մասը մեզ տվեցին։ Ստիպված, որ դրսում չմնայինք մեզ ժամանակավոր տեղավորեցին այստող, փաստացի գրանցումով։ Ես աշխատում էի, այդքան չէի նեղվում այս պայմաններից, չնայած, որ բազմից դիմել եմ քաղաքապետին։ Վաճառողուհի եմ աշխատել, վարջերս էլ Երեւանում ապրող քույրիկիս բալիկին էի գնում, խնամում, որպես դայակ, այնտեղ էլ լողանում էի, բայց հիմա ահավոր վիճակում եմ հայտնվել։ Ստիպված դուրս եմ գալիս պատահակն մեքենա կանգնեցնում, խնդրում եմ հասցնեն Արտաշատ, որ հին աշխատողիս տանը լողանամ, հետո նույն կերպ հետ եմ գալիս, ամոթ էլ է, բայց ի՞նչ անեմ»,– ասաց նա։
Տիկնոջ խոսքով՝ քաղաքապետին մի քանի անգամ խնդրել է, որ տարածքը գոնե սեփականաշնորհեն, թույլ տան մի փոքր մեծացնի, գոնե անձնական բաղնիք ունենա, բայց մերժել են. «Մի անգամ քաղաքապետարանի շենքի մոտ սպասեցի, քաղաքապետը եկավ, մոտեցա, բարձրացանք իր աշխատասենյակ, ասացի մարդն այդ շենքում չի կարող ապրել, պատերը խոնավությունից քայքայվել են, պոկվում թափվում են, կռիսանոց է, ասաց ոչ մի բանով չեմ կարող օգնել, դա պետական տարածք է։ Այսքան տարվա մեջ 2 անգամ են օգնել մի անգամ շատ շուտ 20 հազար դրամ, մի հատ էլ 3 ամիս առաջ 10 հազար դրամ։ Մարզպետարան էլ եմ զանգել, պատասխանեցին, որ քաղաքապետն է զբաղվում այդ հարցով։Վարչապետին էլ եմ դիմում գրել, էլի նույն պատասխանն է, որ քաղաքապետը պետք է զբաղվի։ Շենքում մարդիկ կան, որ փեջի վրա ջուր են տաքացնում, սենյակում լողանում են, իմ սենյակում միայն նստել կարող ես, շարժվել չես կարող»։
Նրա խոսքով՝ շենքային պայմանների վատ վիճակին հիմա էլ գումարվել է անաշխատանք մնալը, ինչն ահավոր է. «Կարանտին եմ պահում, 2 ամիս է չեմ կարողանում ուտելու բան առնեմ, այն ժամանակ ամեն օր գործից գալուց 1 հատ 5 լիտրանոց ջուր եմ առել, որ գոնե յոլա գնամ։ Կողքի սենյակում էլ մայրս եւ հաշմանդամ եղբայր են ապրում, թոշակով ապրում են, հիմնադրամերից մեկն էլ օգնություն է տվել իրենց, վատ զգալով մի աման բան եմ վերցնում ուտում, չեմ սիրում բան ուզել, հարեւաններից էլ ոչինչ չեմ ուզում, չեմ սիրում փայ հավաքել։ Եթե կան մարդիկ, որ կարող են օգնել շնորհակալ կլինեմ, ինձ համար ամենամեծ օգնությունը ջուրը կլինի…»։
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օգնելու քաղաքացուն, զանգահարեք նշված հեռախոսահամարով՝ 098699898 Լուիզա Խլխաթյան։



























