Ապրիլի 15-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված օրենսդրական փոփոխություններին: Քվեարկության ժամանակ այս օրենսդրական նախաձեռնությանն աջակցեցին 112 խորհրդարանականներ, մեկը դեմ հանդես եկավ, մեկը ձեռնպահ մնաց:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երեխայի ծնունդի համար մայրական նպաստը վճարել միանվագ: