Անգլիական Դերբիշիր կոմսությունում հոկտեմբերի 2-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել պլաստմասե իրեր արտադրող գործարանում, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել:

Զոհվածների եւ վիրավորների մասին դեռեւս տեղեկություն չկան:

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, տարածվող կրակը մարելու համար գործի են դրվել 12 հրշեջ մեքենաներ: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը եւ սկսել տեղահանել գործարանի հարեւանությամբ բնակվողներին: Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել:

ITN հեռուստաընկերության հաղորդմամբ, դեպքի վայրում ներկա պահին ծխի քուլաներ են բարձրանում: