Հրապարակվեց հունվար-մարտ ամիսների տնտեսական աճի ցուցանիշի օպերատիվ գնահատականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ այդմ, ՏԱՑ-ի վրա մարտին արդեն զգալի են եղել կորոնավիրուսի ազդեցությունները, որի արդյունքում հունվար-փետրվարին արձանագրված 8.7%-հավելաճի փոխարեն ՏԱՑ-ի աճը հունվար-մարտին կազմել է 4%։ Ակնհայտ է, որ տարին բարենպաստ է լինելու գյուղ․ ոլորտի համար, ուստի ի գործ»:
Նշենք, որ նույն տվյալներով, արդյունաբերությունն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 8.7 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 4.5 տոկոսով, ծառայությունները՝ 5,5 տոկոսով:
Միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 տոկոսով, իսկ իրական աշխատավարձ՝ 9.3 տոկոսով:





























