2019թ. ընթացքում դատարան ուղարկված 1061 քրեական գործով պետությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատճառվել է 28.753.010.172 ՀՀ դրամի գույքային վնաս (2018թ.՝ 22.411.076.195), Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին իր ղեկավարած գերատեսչության գործունեությունը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Այդ թվում, պետությանը՝ 5.121.345.746 ՀՀ դրամի (2018թ.՝ 12.598.174.706), իրավաբանական անձանց՝ 21.949.284.932 ՀՀ դրամի (2018թ.՝ 8.240.568.158), ֆիզիկական անձանց՝ 1.682.379.494 ՀՀ դրամի (2018թ.՝ 1.572.333.331):
Նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.721.661.682 ՀՀ դրամի չափով գույքային վնաս (2018թ.՝ 5.545.836.166), որից պետությանը՝ 1.461.863.845 ՀՀ դրամի (2018թ.՝ 4.794.787.662), իրավաբանական անձանց՝ 938.715.709 ՀՀ դրամի (2018թ.՝ 359.735.129), ֆիզիկական անձանց՝ 321.082.128 ՀՀ դրամի չափով (2018թ.՝ 391.313.375):
2019թ. ընթացքում ոչ արդարացնող հիմքերով կարճված քրեական գործերով եւ նույն հիմքերով մերժված նյութերով պետությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատճառվել է 2.728.669.389 ՀՀ դրամի գույքային վնաս, որից պետությանը՝ 2.439.751.904 ՀՀ դրամի, իրավաբանական անձանց՝ 83.273.830 ՀՀ դրամի, ֆիզիկական անձանց՝ 205.643.655 ՀՀ դրամի:
Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.945.477.087 ՀՀ դրամի չափով գույքային վնաս, որից պետությանը՝ 2.820.985.512 ՀՀ դրամի, իրավաբանական անձանց՝ 29.496.155 ՀՀ դրամի, ֆիզիկական անձանց՝ 94.995.420 ՀՀ դրամի չափով:



























