Երեկ՝ ժամը 23։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մուշեղ Հ-ի վարած Opel մակնիշի 86 QQ 008 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արտյոմ Կ-ի վարած Vօlkswagen մակնիշի 36 CT 349 համարանիշի ավտոեմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Նոր Հաճըն քաղաքի բնակիչ, 30-ամյա Իշխան Ա-ն և Volkswagen-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Գրիշա Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։