Հայաստանում աշխատատեղերի թիվը մարտին չի կրճատվել։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այսպիսի տեղեկություններ, նրա խոսքերով, տրամադրում է Պետական եկամուտների կոմիտեն։

«Այստեղ տվյալներ են հավաքվում այն մասին, թե քանի գրանցված աշխատատեղ կա ձեռնարկություններում։ Բնականաբար, այսպես կարելի է դատել միայն գրանցված աշխատողների մասին, սակայն ամեն դեպքում այստեղ, եւ ամեն դեպքում մարտին, կրճատումներ չեն եղել։ Սրա հետ մեկտեղ, գործունեության որոշ տեսակների սահմանափակումներն արդեն հանվում են, եւ ձեռնարկություններում աստիճանաբար աշխատանքը վերականգնվում է»,- հավելեց նախարարը։