Վրաստանը բաց կլինի զբոսաշրջիկների համար հուլիսի 1-ից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:

«Դա նշանակում է, որ Վրաստանը կվերսկսի ցամաքային եւ օդային հաղորդակցությունը»,-ասել է նա:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ է գործում մարտի 21-ից:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրոսով վարակվել է 615 մարդ, 9 մարդ մահացել է: