Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին՝ նախնական տվյալներով՝  ժամը 11։00-ին Գյումրիից մեկնարկելու է օդային շքերթը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ 

«Այս պահի դրությամբ նախատեսված է ժամը 11։00-ին, դա կախված է եղանակային պայմաններից։ Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից։ Այն ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում»,- ասել է Ստեփանյանը։

Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են լինելու նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։