Նորվեգիայի կառավարական թոշակային ինքնիշխան հիմնադրամը, որը խոշորագույնն է աշխարհում, պատմության մեջ առաջին անգամ կվաճառի իր ակտիվները՝ երկրի բյուջեի դեֆիցիտը փակելու համար, գրում է «Մեդուզա»-ն։

Բյուջեի դեֆիցիտը, կառավարության գնահատականներով, կկազմի 201 մլրդ կրոն (20 մլրդ դոլար)։

Bloomberg-ը նշում է, որ, դա կապված է ինչպես կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների, այնպես էլ նավթի գների կտրուկ անկման հետ։

Համաշխարհային կառավարական թոշակային հիմնադրամը ստեղծվել է 1990թ․, այն լցվում է նավթի վաճառքի գերեկամուտներից։ Տվյալ պահին դա աշխարհում խոշորագույն ինքնիշխան հիմնադրամն է, որի ակտիվների արժեքը գնահատվում է տրիլիոն դոլար։

Նորվեգիայում, որտեղ ապրում է 5 միլիոնից քիչ ավելի մարդ, գրանցված է կորոնավիրուսի ավելի քան 8000 դեպք, մահացել է 218 մարդ։