Մայիսի 10-ին, ժամը 00։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կինոյի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում «Mercedes-Benz CLS 350» (վարորդ՝ Դավիթ Ե․) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Honda HR-V» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տիգրան Բ․), ինչի հետևանքով «Honda HR-V» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են «Honda HR-V» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: