Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան թիվ 21/5 շենքի հարակից ջրանցքում ապրիլի 30-ին փլուզում է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է հեղեղակարգավորիչ սելավաթողի երկաթբետոնե ծածկը, ինչից առաջացել է մեծ փոս եւ կա հողաշերտի նստվածքի վտանգ:
Օպերատիվ խմբի կողմից պատրաստված առաջարկությունները կներկայացվեն Երեւանի քաղաքապետարան:




























