Կոտայքի մարզի Նոր Գյուղում մայիսի 1-ին տուն է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.22-ին, մարվել`05.37-ին:

Այրվել են Մ.Մարգարյանի տան  եւ հարակից անասնագոմի տանիքները 50 քմ եւ 100քմ մակերեսներով, ինչպես նաեւ խոհանոցը` 10 քմ մակերեսով: