Էջմիածնի Արամ Մանուկյանը փողոցը տեւական անձրեւների հետեւանքով անանցանելի է դարձել: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել փողոցի բնակիչներից մեկը:

«Փողոցը շուրջ 30 տարի չի ասֆալտապատվել: Անձրեւներից հետո ուղղակի  անհնար է դարձել փողոցով անցնելը, միայն մեքենայով կարող ենք անցնել: Եթե անձրեւ էլ չի այնպիսի փոշի է բարձրանում, կարծես անմարդաբնակ վայր լինի»,-ասաց քաղաքացին:

Նա նշեց, որ հարցով դիմել են քաղաքապետարան, սակայն իրենց պատասխանել են, որ չեն խոստանում փողոցն ասֆալտապատել, քանի որ հնարավոր է ֆինանսները չբավարարեն:

Քաղաքացին նաեւ մեզ է տրամադրել մի քանի լուսանկար, որոնք փաստում են փողոցի անմխիթար վիճակը: