Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ի ուշ երեկոյան գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա Էմմա Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ ապրիլի 25-ին Հացիկ գյուղի մի առանձնատան ավտոտնակում գտնվող պահարանից գողացել է 420 հազար դրամ:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




























