Իտալիայի ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարար Պաոլա դե Միքելին հայտարարել է, որ այլ երկրների հետ Իտալիայի ավիահաղորդակցության վերականգնումը կախված կլինի այն բանից, թե կորոնավիրուսի համաճարակի որքան սուր փուլ են իրենք ապրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կարծում եմ, որ մենք չենք կապի Իտալիայի հետ այն երկրներին, որոնք գտնվում են սուր փուլում։ Այն երկրները, որտեղ համաճարակաբանական ճգնաժամը անկում է ապրում, կրկին կապ կունենան Իտալիայի հետ»,- արտասահմանյան մամուլի համար ասուլիսում հայտարարել է նա։
Ընդ որում, նրա խոսքերով, պարտադիր կմնա ինքնաթիռներում դիմակներ կրելը, իսկ օդանավակայաններում Իտալիայից մեկնելիս կշարունակվեն սանիտարական ստուգումները։ Բացի այդ, Միքելին հայտարարել է, որ Իտալիա ժամանող ապագա զբոսաշրջիկները կարանտինի մեջ չեն հայտնվի, հայրենիք վերադառնալիս այդ ռեժիմի մեջ նրանց պահելը կախված կլինի նրանց երկրի որոշումից։
Խոսելով ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարների մասին՝ նախարարը հայտարարել է, որ համաճարակի ներկա ընթացքի դեպքում իտալական շրջանների միջեւ փոխադրումները կարելի է սպասել հունիսի սկզբին, որից հետո «գնահատականներ տալ» Իտալիայի սահմաններից դուրս ուղեւորությունների վերաբերյալ։
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, կիրակի օրվա դրությամբ կորոնավիրուսի նոր տեսակի վարակման դեպքերի ընդհանուր թիվը Ապենիններում գերազանցել է 219 000-ը, ավելի քան 105 000 մարդ ապաքինվել է, մահերի թիվը կազմել է 30 560։ Կիրակի օրը քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է օրվա ընթացքում նոր դեպքերի ռեկորդային ցածր աճի (+802) եւ մահվան ռեկորդային ցածր թվի (165) մասին։




























