Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Բ․ ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորակը․ վարորդը եւ ուղեւորը (Հովհաննես Մ․, ծնված 1980 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոն փականը:


























