Թուրքական կառավարությունը դիմել է օտարերկրյա դաշնակիցներին՝ հրատապ ֆինանսավորման համար, քանի որ պատրաստվում է պաշտպանական միջոցներ ձեռնարկել նրա դեմ, ինչը, վերլուծաբանների կարծիքով, կարող է երկրորդ արժութային ճգնաժամ դառնալ:
Գանձապետարանի եւ կենտրոնական բանկի ներկայացուցիչները վերջին օրերին երկկողմանի բանակցություններ են վարել Ճապոնիայի եւ Միացյալ Թագավորության գործընկերների հետ արտարժութային սվոփի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաեւ Քաթարի եւ Չինաստանի հետ՝ առկա հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին:
Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ Ջեւդեթ Յիլմազը հաստատել է տեղեկությունը: «Մենք բանակցություններ ենք վարում տարբեր կենտրոնական բանկերի հետ փոխանակման հնարավորությունների վերաբերյալ»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ այլ երկրների մասին է:
Գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ լիրան հասել էր պատմական ցածր մակարդակի՝ սահմանափակելով Անկարայի հնարավորությունները լուծելու իր հյուծված արտաքին պահուստների եւ պարտքային հսկայական պարտավորությունների հետ կապված խնդիրները:
Պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ Թուրքիան իրեն վստահ է զգում բանակցություններից հետո: Սակայն պարզ չէ, թե որքանով է դա մոտ համաձայնագրերի հասնելուն կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Եթե Թուրքիան չի կարող տասնյակ միլիարդավոր դոլարների ֆինանսավորում ապահովել, ապա, ըստ վերլուծաբանների, այն կարող է 2018 թվականի նման արժեզրկման բածվել, երբ լիրան կարճ ժամանակով կորցրել էր իր արժեքի կեսը զարգացող շուկաները ցնցաշ ճգնաժամի պայմաններում:
Այս շաբաթ նախագահ Թայիփ Էրդողանը լիրայի անկման համար մեղադրել էր «նրանց, ով կարծում է, որ կարող է ոչնչացնել մեր տնտեսությունը, կապանքներ դնել հագցնել ոտքերին, անկյուն քշել՝ օգտագործելով արտասահմանյան ֆինանսական ինստիտուտները»: Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան նայում է իր նախընտրած ֆինանսավորման աղբյուրին՝ ԱՄՆ Դաշնային պահուստին, եւ այն ստիպված կլինի ավելի կոշտ որոշումներ դիտարկել տոկոսադրույքների կամ մերժած տարբերակների վերաբերյալ, ինչպիսիք են ԱՄՀ-ի օգնությունը կամ կապիտալի վերահսկողությունը, նշում են ներդրողները:
«Բանակցությունները լավ են ընթանքում, հատկապես՝ Քաթարի, Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի հետ,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ:- Ես լավատեսորեն եմ տրամադրված, կարծում եմ՝ որոշակի քանակությամբ ռեսուրսներ կտրամադրվեն, եւ համաձայնագիրը չպետք է շատ ժամանակ տանի»:





























