Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ տեղադրված կրպակը:

Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ սիզամարգը կվերականգնվի: Այս պահին տարածքը բարեկարգվում է: