Մաքրվում է Երեւանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը: Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքեպատարանի Facebook-ի էջը:

«Առատ տեղումների հետեւանքով Հրազդան գետից ջրի հետ դեպի լիճ է հոսել նաեւ մեծ քանակության կենցաղային աղբ, ճյուղեր: Այստեղ մաքրման աշխատանքները լինելու են շարունակական»,-ասված է գրառման մեջ: