3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մայիսի 14-ին կատարել են դաշտային երթ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, անձնակազմը հանձնել է նորմատիվ վարժությունների ստուգարք:
Ամրակցված սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման հմտություններն ու պատրաստվածության աստիճանը գնահատվել է բարձր:




























