Արարարտի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընտանիքի միջազգային օրվա առթիվ այսօր՝ մայիսի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել եւ կից գրառում է կատարել.

«Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Ընտանիքը պետականության կայացման, հզորացման գործում կարևոր հենասյուներից մեկն է:

Շնորհավորում եմ ընտանիքի միջազգային օրվա առթիվ և բոլորի ընտանիքներին մաղթում խաղաղություն, սեր և առողջություն»: