Ադրբեջանի Եվլախ քաղաքում կասեցվել է հակակարանտինային բողոքի ակցիան, հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովին:
Նրա խոսքով՝ ոստիկաններն ու ՆԳՆ զինծառայողները զրուցել են քաղաքացիների հետ եւ կանխել բողոքի ակցիայի անցկացումը:
«Վերջին օրերին Եվլախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 80 դեպք: Այդ պատճառով քաղաք մուտքն ու ելքը սահմանափակված է, տարածքը հսկում են ոստիկաններն ու ՆԳՆ զինծառայողները: Դա արվել է վարակի աճը կանխելու նպատակով»,-ասել է նա՝ հավելելով, որ որոշ բնակիչներ փորձել են խախտել կարանտինային ռեժիմը, սակայն փորձերը կասեցվել են:





























