Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել «Համաժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի անձնական թիկնապահի՝ Նիյամեդին Ահմեդովի ձերբակալության վերաբերյալ: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, գերատեսչությունը նշում է, որ  Նիյամեդին Ահմեդովը պատասխանատվության է ենթարկվել որպես մեղադրյալ՝ «ահաբեկչության ֆինանսավորում» հոդվածով, դատարանը ձերբակալության տեսքով խափանման միջոց է նրա նկատմամբ:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Նիյամեդին Ահմեդովը գումարներ էր ստանում ստաարտասահմանյան ծայրահեղական կենտրոնի ղեկավարներից մեկի՝ Գաբիլ Մամեդովի կողմից, ով ահաբեկչական հարձակումներն էր նախապատրաստում եւ բացահայտորեն ահաբեկչության կոչ էր անում Ադրբեջանի տարածքում: Գաբիլ Մամեդովը խուսափել էր պատասխանատվությունից  2015-2017 թվականներին Ադրբեջանում կատարված հանցագործությունների՝ այլ անձանց ունեցվածքի պոշոր չափերով յուրացման համար եւ լքել էր երկիրը: Գ.Մամեդովն ապաստան էր ստացել Գերմանիայում:

Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննության բաժինը պարզել է, որ Գաբիլ Մամեդովը համախոհների խումբ է ստեղծել, որոնք նախկինում դատապարտված են եղել կոնկրետ քրեական հանցագործությունների համար, եւ Ադրբեջանում հասարակական անվտանգությունը խախտելու, ահաբեկչական գործողություններ կատարելու եւ խուճապ ստեղծելու նպատակով սադրիչ տեսանյութեր էր տարածում սոցիալական ցանցերում:
Մասնավորապես, 2019-ին նա սոցիալական ցանցերում տեսանյութեր էր տարածել, որոնցում զինված զանգվածային գործողություններ կազմարպելու, այդ գործողությունների ընթացքում պաշտոնյաների, այդ թվում ոստիկանության աշխատակիցների սպանության, ինչպես նաեւ նրանց տները այրելու կոչեր էր հնչեցնում:

Այս փաստերի կապակցությամբ Գ.Մամեդովը դատարանի որոշմամբ հեռակա կարգով ձերբակալվել էր եւ հետախուզման մեջ էրգտնվում: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում են համապատասխան իրավական ընթացակարգեր՝ նրան Ադրբեջան արտահանձնելու համար: