Մի շարք դեպքերում գործատուներին կտրամադրվի 200-350 հազար դրամի չափով փոխհատուցում: Այս մասին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ փոխհատուցում կվճարվի նաեւ այն գործատուներին, որոնք աշխատանքի կվերցնեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գործազուրկ դարձած մարդկանց:
Նշենք, որ կառավարության որոշմամբ որոշ փոփոխություններ են մտցվել մասնավոր բիզնեսի աջակցության ծրագրում: Այսպիսով, կառավարությունը պարտավորվել է գործատուներին ֆինանսական աջակցություն տրամադրել այն դեպքում, երբ նրանք սկսեն նախկին աշխատանքից զրկված մարդկանց աշխատանքի վերցնել: Ընդ որում, փոխհատուցում կտրամադրվի միայն այն դեպքում, երբ գործատուները գործազուրկ քաղաքացիներին կապահովեն առնվազն 1 տարվա աշխատանքով որպես նոր աշխատակիցներ պարտադիր ձեւակերպմամբ:



























