Մոսկվայի Ժուլեբինո միկրոշրջանում՝ Ավիակոնստրուկտոր Միլի փողոցում հայտնաբերվել են Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ գլխին ստացած հրազենային վնասվածքներով:

Նրանցից մեկը 30, մյուսը՝ 36 տարեկան է: Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, որոնք ամենայն հավանականությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից են: Զոհերի մասին հայտնի է միայն, որ նրանք Մոսկվայում զբաղվում էին առեւտրով:

Գործողության վկաների հայտնաբերել չի հաջողվել: Քննարկվում է դեպքի մի քանի վարկած, որոնցից մեկը կապված է նրանց առեւտրային գործունեության հետ: Բացառված չէ, որ պատճառը այլատյացությունն է: