Քիչ առաջ Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավետիք Ստեփանյանը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ, Չարենցավանի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել Հրազդանի ոստիկանության պետ:





























