Իսրայելի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի հետ սահմանին հարված հասցնելու մասին:

Երկրի զինված ուժերի պաշտոնական էջին Twitter-ում հաղորդվում է, որ հարվածը հասցվել է անցած երեկոյան, «երբ չորս ահաբեկիչ փորձում էին պայթուցիկ սարքեր տեղադրել Իսրայելի եւ Սիրիայի սահմանին գտնվող պաշտպանական ցանկապատի մոտ»:

«Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի սահմանները հակառակորդի բոլոր սպառնալիքներից»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: