Կոտայքի մարզում մայիսի 17-ին Ողջաբերդ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ցեխի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի 09 ՏԼ 450 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:





























