2009թ. առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանում շինարարության ծավալը կրճատվել է 52,6 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահտավծաի համեմատությամբ Հայաստանում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 52,6 տոկոսով եւ կազմել 242 միլիարդ 219 մլն դրամ:
Հունվար-օգոստոս ամիսների ընացքում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 15,2 տոկոսը կամ 36 միլիարդ 763 մլն դրամն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 37,3 տոկոսը կամ 90 միլիարդ 290 մլն դրամը` կազմակերպությունների միջոցների հաշվին, իսկ 5,3 տոկոսը կամ 12 միլիարդ 944 մլն դրամը` միջազգային վարկերի հաշվին:
Շինարարության ընդհանուր ծավալի 3,9 տոկոսն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, 0,7 տոկոսը` Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի վարկի:



























