Մենք սովոր ենք տեսնել, որ կարիերիստները հաճախ ունակ են ամենատարբեր ստորությունների: Իսկ ահա լավ աշխատողները նստած են պահեստայինների նստարաններին: Նոր հետազոտությունը հերքում է դա, գրում է Popmech-ը:

Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները խնդրել են 14 տարի տարբերությամբ 450 ուսանողի հարցաթերթիկներ լրացնել: Այդպես գիտնականները ցանկացել են հետեւել, թե մարդկային որ որակներն են ազդում նրանց կարիերայի վրա:

Պարզվել է, որ եսասեր, կեղծավոր եւ ագրեսիվ մարդիկ առաջ չեն գնացել աշխատանքում, իսկ նրանք, ովքեր ավելի շռայլ են եղել, կարիերայի աճ են գրանցել:

Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց զարմացրել են հետազոտության արդյունքները:

«Դա չի նշանակում, որ կեղծավոր եւ չար մարդիկ չեն հասնում իշխանության: Պարզապես նրանք արագ են առաջ գնում, քան մյուսները, իսկ դա նշանակում է, որ իրենց ագրեսիվությունն ու եսասիրությունը չի օգնում առաջ գնալու հարցում»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Քեմերոն Անդերսոնը:

Գիտնականներն ասում են, որ մարդիկ, որոնց ընդունված է համարել ագրեսիվ մանիպուլյատոր, հակված են մյուս մարդկանց հանդեպ թշնամական վերաբերմունքի, ինչպես նաեւ անտեսում են մյուսների բարեկեցությունը: Չնայած դրան՝ նման մարդիկ հաճախ պատրաստ են ամեն ինչի՝ հանուն իրենց նպատակների, նրանց վերաբերմունքը մյուսների հանդեպ կարող է վնաս հասցնել ընհանուր առմամբ ամբողջ կազմակերպությանը: