Չինական շուկաներում արտասահմանյան ներդրումների մեծացումը կարող է խթանել յուանի օգտագործումը, որպեսզի այն դառնա աշխարհում մեծությամբ երրորդ պահուստային արժույթը՝ դոլարից եւ եվրոյից հետո: Նման եզրակացության են եկել Morgan Stanley-ի վերլուծաբանները:

Ներկայումս յուանը կազմում է օտարերկրյա արժույթի մեջ համաշխարհային պահուստի 2 տոկոսը։ Սակայն 2030 թվականին յուանը կարող է աճել 5-10 տոկոսով եւ շրջանցել ճապոնական իենն ու բրիտանական ֆունտ սթեռլինգը:

Ներդրումների շնորհիվ ավելի շատ գլոբալ ակտիվներ կպահպանվեն յուանով: Չինաստանի կառավարությունն ավանդաբար վերահսկում է արժույթը՝ թույլ չտալով երկրից խոշոր կապիտալի արտահոսք:

Morgan Stanley-ն կանխատեսում է, որ  մինչեւ 2021 թվականի վերջ յուանի փոխարժեքը, հավանաբար, կամրապնդվի մինչեւ 6,6 յուան ԱՄՆ դոլարի նկատմամբ:

2019 թվականի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 70 կենտրոնական բանկեր պահպանել են յուանով իրենց պահուստները: