Ավստրալացիները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին հասանելիություն կստանան 2021 թվականին, եթե դեղամիջոցը հաջող փորձարկում անցնի, հայտնում է CNN- ը:
Երկրի կառավարությունը 1,2 միլիարդ դոլարի համաձայնագիր է ստորագրել՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի մոտ 85 միլիոն չափաբաժին մատակարարելու եւ արտադրելու համար:
Ըստ համաձայնագրի՝ AstraZeneca-ն՝ Օքսֆորդի համալսարանի հետ, եւ CSL-ը՝ Քվինսլենդի համալսարանի հետ, Ավստրալիային կտրամադրեն իրենց հավանական պատվաստանյութի առնվազն 84,8 միլիոն չափաբաժին, ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:
Մինչեւ 2021 հունվար կառաքվի 3,8 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել էր, որ երկիրն ակնկալում է հունվարին ստանալ COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութի առաջին խմբաքանակները:
Նա հայտնել է, որ կառավարությունը գործարք է կնքել CSL Ltd-ի հետ` երկու պատվաստանյութ արտադրելու համար՝ մեկը մշակվել է AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի կողմից, իսկ մյուսը՝ CSL-ի կողմից` Քվինսլենդի համալսարանի հետ համատեղ:





























