Գերմանիայում կորոնավիրուսի դեմ գերմանական BioNTech  ընկերության եւ ամերիկյան Pfizer ընկերության կողմից մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կանցկացվեն,հաղորդում է DW-ը:

Գերմանիայում փորձարկումները հուլիսին սկսված միջազգային հետազոտությունների մի մասն են: Ծրագրվում է, որ փորձարկումներին կմասնակցեն մինչեւ 30 000 կամավորներ, որոնք կստանան պատվաստանյութ կամ պլացեբո:

Եթե փորձարկումները հաջող ընթանան, երկու ընկերություններն արդեն հոկտեմբերին շուկա պատվաստանյութի թույլատրման մասին հայտ կներկայացնեն: Թույլատրման դեպքում ծրագրվում է մինչեւ տարեվերջ մինչեւ 100 մլն դեղաչափ արտադրել, եւ մինչեւ 2021 թվականի վերջ՝ մինչեւ 1,3 մլրդ դեղաչափ: