Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել վերացնել խոչընդոտը նոր կառավարության կազմավորման համար` մինչեւ այս շաբաթ սահմանված վերջնաժամկետը:

Լիբանանի ղեկավարությունը սեպտեմբերի 1-ին Բեյրութում խոստացել էր Մակրոնին, որ մոտ երկու շաբաթից առանց կուսակցական լոյալության տեխնոկրատ կառավարություն կստեղծի: Մնացել են հաշված օրերի: Reuters-ի բարձրաստիճան քաղաքական աղբյուրը հայտնել է, որ մինչեւ վերջնաժամկետը հասցնելու համար «հրաշք» է պետք:

Պատգամավոր Քասեմ Հաշեմն ասել է, որ Բերին պնդել է, որպեսզի փակուղու կենտրոնում հայտնված ֆինանսների նախարարությունը մնա շիական համայնքի ձեռքում, որը սովորաբար զբաղեցրել է այս պաշտոնը` Լիբանանում իշխանության բաժանման համաձայնագրերի համաձայն: Կաբինետը ստեղծվում է սուննի վարչապետ Մուստաֆա Ադիբի կողմից:

Ֆրանսիան կազմել է Լիբանանում կոռուպցիայի եւ մի շարք այլ տնտեսական խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը: 2018 թվականին դոնորները խոստացել էին միլիարդավոր դոլարներ հատկացնել, սակայն միջոցները չէին տրամադրվել, քանի որ Լիբանանը չկարողացավ բարեփոխումներ անցկացնել:

Ֆինանսների նախարարը կենտրոնական դեր կունենան բանկային ճգնաժամի վերացման համար անհրաժեշտ բարեփոխումների օրակարգի ձեւավորման գործում: