Ճապոնիայում Սինձո Աբեի հրաժարականի կապակցությամբ մանձյու բուլկիների շարք են թողարկել: Քաղցրավենիքը կարելի է գնել մայրաքաղաքի խանութներում սահմանափակ քանակով,հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Շնորհակալություն, Սին-տյան» (Սինձո անունից) գրությամբ տուփի վրա պատկերված է Աբեն եւ նրա մոտ դաշնակիցները Լիբերալ-դեմոկրտական կուսակցությունից: Տուփի վրա պատկերված է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Կարմիր փողկապով ԱՄՆ նախագահը բղավում է անգլերենով. «Ցտեսությու՜ն»:

12 ոչ մեծ կլոր բուլկիներով տուփն արժե 700 իեն (մոտ 6,5 դոլար):  

Ընդհանուր առմամբ թողարկվել է 30 հատ մանձյու:

Օգոստոսի 28-ին Աբեն հայտնել է հրաժարականի մասին խոցային կոլիտի սրման պատճառով: