Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 179-ով:

StopCov պաշտոնական կայքի համաձայն` հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 2.937 է:

Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում տասը մարդ լքել է քովիդ կլինիկաները, համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է ընդհանուր 1422 հիվանդ: 19 մարդ մահացել է:

Ներկայումս կարանտինում է գտնվում 6 633 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: